ՄԻՊ-ը՝ այսօր վիրավորում ստացած զինծառայողի մասին
Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտակայքում այսօր ՀՀ զինծառայողի հրազենային վիրավորում հասցնելու, կյանքի իրավունքը դիտավորությամբ խախտելու փորձի համար։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Այս հետևության հիմքում առնվազն այն փաստերն են, որ ադրբեջանական զինված ուժերը՝
- ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում.
- 2020թ. նոյեմբերի 9-ից հետո նշված երկու մարզերում ֆիզիկապես ներկա են այն հողատարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են.
- պարբերաբար կրակում են ՀՀ գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին.
- զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ անօրինական արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն.
- Գեղարքունիքի Կութ և մյուս գյուղերի հարևանությամն հրդեհում են արոտավայրեր ու խոտհարքեր, գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհների նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը, վտանգված է մարդկանց կյանքի իրավունքը։
Այս ամենին գումարվում է առավել ևս այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները, նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքները խաթարում են մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ. կա վիրավոր
Այսօր` սեպտեմբերի 28–ի առավոտյան ադրբեջանական կողմը սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկություններ...
ՊՆ-ն՝ վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակի մասին
Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտ...
Խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Տոնոյանը․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի...
Հայտնի է, թե որքան կտուգանվեն քաղաքացիները հոկտեմբերի 1-ից
Հայաստանում հոկտեմբերի 1-ից պահանջ է դրված՝ կամ պատվաստվել, կամ 14 օրը մեկ թեստավորում անցնել։Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ...