Ընդդիմության պատգամավորներն ընդհանրապես պետք է զրկվեն պարգևավճարներից. Սիսակ Գաբրիելյան
«Ընդդիմության պատգամավորներին կարելի է զրկել պարգեւավճարներից»։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունն անընդհատ պասիվություն է ցուցաբերում, եւ ամեն առիթով բոյկոտում է խորհրդարանի աշխատանքը՝ փաստացի չիրականացնելով որեւէ գործունեություն։
«Ես չեմ հասկանում, թե ինչու են մեր ընդդիմադիր գործընկերներն ընդհանուր առմամբ համաձայնել վերցնել պատգամավորական մանդատներ, եթե մտադիր են յուրաքանչյուր հարց քննարկելիս լքել Ազգային ժողովի նիստերի դահլիճը: Դրանից հետո նրանք հպարտությամբ հայտարարում են, որ պատրաստ են իրենց պարգեւավճարները փոխանցել ուրիշներին: Դե, իհարկե, նրանք պետք է հրաժարվեն դրանից, քանի որ եթե այսպես շարունակվի, նրանք ընդհանրապես պետք է զրկվեն դրանցից»,-ասաց Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են ԱԺ արտահերթ նիստը։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...