Ես նախկինում երբեք ստիպված չեմ եղել նման բանի միջով անցնել ԱՄՆ-ի որևէ ղեկավարի հետ․ Պուտինից այլ ակնկալիքներ ունեմ․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից և Ռուսաստանից այլ մոտեցում է ակնկալում Սիրիայի հարցում: Այս մասին հայտնում է HaberTurk-ը:
«Ես նախկինում երբեք ստիպված չեմ եղել նման բանի միջով անցնել ԱՄՆ-ի որևէ ղեկավարի հետ: Որպես ՆԱՏՕ-ի երկու անդամ՝ մենք պետք է հավատարիմ մնանք նույն դիրքորոշմանը: Այնուամենայնիվ, Ամերիկան ներկայում ավելի եռանդով է աջակցում ահաբեկչական կազմակերպություններին, քան սպասվում էր (այս դեպքում, հավանաբար, Էրդողանը նկատի ունի Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանը)», - ասել է Թուրքիայի ղեկավարը:
Նա նաև իր կարծիքն է հայտնել Ռուսաստանի վերաբերյալ:
«Այժմ թվում է, որ Սիրիան այնքան էլ արդիական չէ Միացյալ Նահանգների համար: Ահա մենք, կան Ռուսաստանը և Իրանը: Ես նաև այլ ակնկալիքներ ունեմ Պուտինից Սիրիայի հարցում», - ամփոփել է Էրդողանը:
Նմանատիպ հոդվածներ
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...