Շրջանցիկ ճանապարհը շատ ակտիվ վերակառուցում ենք, որ այն հասանելի լինի բեռնատարների համար. Քերոբյանը՝ Գորիս-Կապանի մասին
Բոլորս անհանգստացած ենք այն վիճակով, որն այսօր կա, բայց նաեւ վստահ ենք, որ այդ խնդիրը շատ մոտ ապագայում կլուծվի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երեւանում անցկացվող «Armenian Business Forum»-ի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին, փոխանցում է News.am-ը։
«Բանակցությունների միջոցով վստահ եմ, որ կհասնենք նրան, որ այս պահին գործող ճանապարհը կգործի նորմալ ձեւով: Երկրորդը, դուք գիտեք, որ մենք նաեւ շրջանցիկ ճանապարհն ենք շատ ակտիվ վերակառուցում, որպեսզի այն հասանելի լինի բեռնատարների համար: Երրորդ, որը էլի քիչ կարեւոր չի, դա «Հյուսիս-Հարավ» ծրագրի Քաջարան-Սիսիան հատվածում խոշոր ներդրումներն են: Ես արդեն ասել եմ, որ դա մոտ 1 մլրդ դոլարի ներդրում , որը շատ շուտով կանցնի իր իրագործման փուլին»,-ասաց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե որքան կտուգանվեն քաղաքացիները հոկտեմբերի 1-ից
Հայաստանում հոկտեմբերի 1-ից պահանջ է դրված՝ կամ պատվաստվել, կամ 14 օրը մեկ թեստավորում անցնել։Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ...
Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը. կա 2 վիրավոր
Սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում 3 անգամ գնդակոծվել են հայկական դիրքերը։ Հայկական կողմից կա 2 վիրավոր։ Տեղեկությունը հայ...
Radio Aurora-ի հաղորդավարուհին պատվաստվելուց հետո վարակվել է covid19-ով
Radio Aurora-ի հաղորդավարուհի Լիլիթ Աղաջանյանը դեռ ամիսներ առաջ պատվաստվել էր «Սպուտնիկ» պատվաստանյութի երկու դեղաչափով,...
Նոր պայմանավորվածությու՞ն Հայաստանի և Ադրբեջանի միջև. «Հրապարակ»
Մի քանի օր է, ՊՆ նախարարի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում, պաշտոնական վարկածով «Զապադ-2021» ռազմավ...