Էրդողանը կայցելի Ռուսաստան
Նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան, որտեղ տեղի կունենան բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին լրագրողներին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքերով ՝ բանակցությունների օրակարգը ամենալայնն է լինելու ՝ սկսած երկկողմ հարաբերություններից, իսկ դրանք շատ բազմապլան հարաբերություններ են, նախագահները միշտ էլ այդ համատեքստում խոսելու բան ունեն:
«Իհարկե, կքննարկվեն և՛ Սիրիան, և՛ տարածաշրջանային այլ հակամարտությունները»,- ասել է Պեսկովը:
Անցյալ շաբաթ Reuters գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Էրդողանը Սոչի կժամանի սեպտեմբերին ՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը, մասնավորապես Իդլիբի շրջանում:
Օգոստոսի վերջին Էրդողանը նաև հայտնել էր, որ Ռուսաստան նախատեսվող այցի ընթացքում մտադիր է Պուտինի հետ քննարկել С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ գնդի գնման մանրամասները:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...