Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նախարարի հրամանը օրինական չէ
Հոկտեմբերի 1-ից էլ բոլոր տնտեսվարողների համար ուժի մեջ է մտնում իրենց աշխատակիցների կողմից 2 շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը․ «Բացառություն են կազմում պատվաստված քաղաքացիները, հղիները կամ հստակ հակացուցումներ ունեցողները»։
Ըստ 2021 թվականի օգոստոսի 20-ի ՀՀ Առողջապահության նախարարի հրամանի․
«8.1. Աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության, առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ 2688-Լ հրամանով սահմանված սերտիֆիկատ (այսուհետ՝ սերտիֆիկատ), բացառությամբ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների և հղիների: Սերտիֆիկատը գրանցվում է ձև 4-ով սահմանված գրանցամատյանում և պատճենը պահպանվում է: ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:
Սակայն իրավական տեսանկյունից նախարարի հրամանը իր լիազորություններից դուրս է, քանի որ ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի 6-րդ կետի պարտադիր բժշկական զննումը կատարվում է աշխատանքային ժամերին` գործատուի միջոցների հաշվին:
[613eeb5998b3cc73de13690a0d73b574.jpg]
Ստացվում է, որ հրամանը հակասահմանադրական է և չի ենթարկվում Աշխատանքային օրենսգրքին՝ խախտելով աշխատողների իրավունքները։
Auroranews-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Սարգսյանը հորդորեց քաղաքացիներին պահանջի դեպքում դիմել դատարան։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցների ժամանակ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց, որ օրենքի հետ կապված խնդիր չկա։
«Թեստ չպահանջող գործատուն ևս կպատժվի։ Հետևանքը աշխատանքի ներկայանալու մեջ է լինելու, հաջորդիվ տվյալ կազմակերպությունը ևս որոշակի տույժ-տուգանքներ կկրի։ Իսկ եթե աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի՝ որոշակի ժամկետում, ապա գործատուն իրավունք ունի նաև խզելու աշխատանքային պայմանագիրը», - ասել է Ավանեսյանը և նշել, որ ամեն ինչ արվում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 21-ին հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն. նվիրված է լինելու զոհերի հիշատակին. Վարչապետ
2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2021 թվականի սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը. որոշումն ընդունվեց կա...
Ադրբեջանի տրանսպորտում Հայաստանի դեմ նոր ագրեսիվ քարոզչություն են իրականացնում․ Լապշինը նկարներ է հրապարակել
Ադրբեջանն ակտիվորեն ագրեսիվ քարոզչություն է իրականացնում Հայաստանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ու լուսանկար...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված հղի է մահացել
Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկում արձանագրվել է 19-20 շաբաթական հղ...
Նոր պայմանավորվածությու՞ն Հայաստանի և Ադրբեջանի միջև. «Հրապարակ»
Մի քանի օր է, ՊՆ նախարարի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում, պաշտոնական վարկածով «Զապադ-2021» ռազմավարական...