Չպատվաստվածները կամ ՊՇՌ թեստ չհանձնածները կարող են ազատվել աշխատանքից
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող այն որոշմանը, որի համաձայն՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին վկայող փաստաթուղթ կամ ամսական 2 ՊՇՌ թեստի արդյունք։
«Հետևանքը աշխատանքի ներկայանալու մեջ է լինելու, հաջորդիվ տվյալ կազմակերպությունը ևս որոշակի տուգանքներ կկրի։ Իսկ եթե աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի որոշակի ժամկետում, ապա գործատուն իրավունք ունի նաև խզելու աշխատանքային պայմանագիրը»,- ասաց նա։
Ըստ Ավանեսյանի՝ ամեն ինչ արվում է սահմանադրության և օրենքների շրջանակում։
«Հայաստանում գործում է «Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին» օրենքը, որը հստակ կետերով ամրագրումներ ունի, ինչին հղում կատարելով՝ ընդունվել են նաև ենթաօրենսդրական ակտեր։ Նորմը, որը սահմանված է, ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացա...
38 գերիներու սպանել են, կասկածներ կան ևս 30 սպանության մասին. Սիրանույշ Սահակյան
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գերիների խնդիրներից զատ կյանքի իրավունքի պաշտպան...
Ըստ ո՞ր օրենքի պետք ա աշխատողներին ստիպես, որ իրանց հաշվին թեստ հանձնեն. Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չմոռանաք հղում տաք՝ ըստ ո՞ր օրենքի պետք ա աշխատողներին ստիպես, որ ի...
Ձմռանը ստիպել են մերկ քնել գետնին և բացել են պատուհանը, 20 ամյա տղային ստիպել են հագնել կանացի հագուստ, ծաղրել ու խոշտանգել են․ զեկույց
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ներկայացնում են անգլերենով կազմված արտահ...