Ձմռանը ստիպել են մերկ քնել գետնին և բացել են պատուհանը, 20 ամյա տղային ստիպել են հագնել կանացի հագուստ, ծաղրել ու խոշտանգել են․ զեկույց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ներկայացնում են անգլերենով կազմված արտահերթ զեկույց, որը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը: Ասուլիսին մանրամասն անդրադարձ կկատարվի պատերազմական հանցագործությունների հանգամանքներին և այդ հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մեխանիզմներին: Ասուլիսին ներկա են նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ասուլիս են հրավիրել ու հանրայինացրել են, խոսել են այն դեպքերի մասին։

 

Արման Թաթոյանը հայտնեց, որ ունեցել ենք դեպքեր երբ ձմռանը ստիպել են քնել գետնին՝ ձեռքերը հետևում կապված, մերկ վիճակում, սառը ջուր են շփել գերու վրա, բացել են պատուհանը և այդկերպ տառապանքներ են պատճառել։ Մեր գերիները զրկված են եղել հիգենիկ միջոցներից, իրենց կարիքները հոգալիս իրենց հագուստն են պատռել։ Ադրբեջանական կողմը երբ իմացել է, որ Կարմիր խաչից կամ ՌԴ խաղաղապահ ուժերից զինվորականներ են գալու գերիներին տեսակցության  սկսել են նորմալ վերաբերվել, կամ ներկայացրել են այն գերիներին, որոնց վիճակը համեմատ լավ է եղել, իսկ մյուս գերիներին իջեցրել են նկուղ։

20 ամյա տղային ստիպել են հագնել կանացի հագուստ, նկարել ու ծաղրել են, ծաղրելով ստիպել են գովերգել իրենց նախագահին, հավաքել են հարազատների մասին տվյալներ, բնակության վայրի հասցեն, ծեծի են ենթարկել, ստիպել են ադրբեջաներեն փաստաթղթեր ստորագրել։
 

Քաղաքականություն