Որ մեքենաների մագը զլած վարորդներին չենք ծեծել, Ալենն ու Հրաչը պիտի պարեն հունական կղզում. Գեղամ Նազարյան
Ավտոմեքենաների մագը զլած վարորդներին չենք ծեծել, այդ թվում եւ ես, սալյուտ խփողներին դալաններում չեն քոթակել, փառատոնի կազմակերպիչներին էշին թարս չեն նստացրել, ու այս ամենից հետո ասում եք Ալենն ու Հրաչը պարել են հունական մի կղզում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Երեւանի այս կամ այն փողոցում հանդիպած կլինեք ավտոմեքենայի մագը բարձրացրած վարորդների։ Նրանք հաճախ են հանդիպում։ Ականատես եղած կլինեք հարսանիքից հետո տեղի ունեցած հրավառությունների, լսած կլինեք խորովածի եւ նմանատիպ այլ փառատոնների մասին։
Ավտոմեքենաների մագը զլած վարորդներին չենք ծեծել, այդ թվում եւ ես, սալյուտ խփողներին դալաններում չեն քոթակել, փառատոնի կազմակերպիչներին էշին թարս չեն նստացրել։
Ու այս ամենից հետո ասում եք Ալենն ու Հրաչը պարել են հունական մի կղզում։ Բա պիտի պարեն, բա ինչ պիտի անեն, այն էլ հունիսի 20 ից հետո, այն էլ նրանից հետո, երբ երասխցին ասում է՝ էդ հեչ, որ զինվոր է զոհվել, դու ուրիշ բաներից խոսա։
Միայն չասեք՝ տղերքն էին ափսոս։ Չասեք։ Տղերքը Երկնքում են, բարձր ու լուսավոր տեղում։ Դուք ձեր դժբախտ ու դժգույն վիճակի մասին մտածեք»,- գրել է Նազարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։ Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պ...
«Նրա՝ Շուշի գնալն ուղղակի փիառ էր». տան սեփականատերը պատմում է, թե ինչու էր արցախցի կինը փորձել Շուշի գնալ. NEWS.am
երջին խոսակցությունների ժամանակ Իզաուրան Բալասանյանն ասում էր՝ ես գնում եմ ռուս խաղաղապահների մոտ, հրաժարվելու եմ իմ ազգ...