Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն:
Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): 07.09.2021 թվականին Ա. Հովսեփյանը ձերբակալվել է:
Քրեական գործի շահերից ելնելով` առավել մանրամասն տեղեկատվություն լրացուցիչ կհրապարակվի նախաքննության ընթացքում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 21-ին հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն. նվիրված է լինելու զոհերի հիշատակին. Վարչապետ
2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2021 թվականի սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը. որոշումն ընդունվեց կա...
Ադրբեջանի տրանսպորտում Հայաստանի դեմ նոր ագրեսիվ քարոզչություն են իրականացնում․ Լապշինը նկարներ է հրապարակել
Ադրբեջանն ակտիվորեն ագրեսիվ քարոզչություն է իրականացնում Հայաստանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ու լու...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված հղի է մահացել
Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկում արձանագրվել է 19-20 շաբաթական հղ...
Նոր պայմանավորվածությու՞ն Հայաստանի և Ադրբեջանի միջև. «Հրապարակ»
Մի քանի օր է, ՊՆ նախարարի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում, պաշտոնական վարկածով «Զապադ-2021» ռազմավ...