Երիտասարդ ու խոստումնալից հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում
Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում հայ մարզիկներն առաջին մեդալներն են նվաճել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Սեպտեմբերի 2-ից Կազանում ընթանում են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որոնց մասնակցում է 14-23 տարեկան շուրջ 1600 մարզիկ: Հայաստանն այս խաղերում ունի 55 ներկայացուցիչ, նրանցից 4-ն արդեն մեդալ են նվաճել:
Բռնցքամարտի հավաքականից Հարություն Խաչատրյանը (52), Հայկ Թադևոսյանը (54 կգ), Դավիթ Սիմոնյանը (80 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Արշակ Բաբլումյանը (63 կգ)՝ բրոնզե:
Հայաստանի ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի հավաքականի ավագ մարզիչ Արշավիր Գրիգորյանը, ամփոփելով հայ բռնցքամարտիկների ելույթները, նշել է, որ գրանցած արդյունքները գոհացնող են։
«Մեդալակիր բռնցքամարտիկները դեռ շատ երիտասարդ են և խոստումնալից: Համոզված եմ՝ հետագայում նրանց մեդալների գույնը փոխվելու է: Օրինակ՝ Դավիթ Սիմոնյանից սպասելիքները շատ մեծ են. վստահ եմ՝ նա ապագայում կդառնա Եվրոպայի չեմպիոն և կգրանցի այլ նվաճումներ ևս: Բոլորի համար այս խաղերը շատ մեծ փորձ էին. օրինակ՝ մեդալակիրներից Հայկ Թադևոսյանն առաջին անգամ է մասնակցում նման խոշոր մրցաշարի: Խաղերին մասնակցության և ձեռք բերած փորձառության համար շնորհակալ ենք ԿԳՄՍ նախարարությանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային»,– ասել է նա:
Սեպտեմբերի 7-ից հայ մարզիկների ելույթներին մրցավայրից կհետևեն նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Սպիտակ արջ» Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությանը չեն մասնակցի. ովքե՞ր կմրցեն
Հայ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը չեն մասնակցի Նորվեգիայում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը։...
Ռոնալդուն երկամյա պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
Կրիշտիանու Ռոնալդուն երկամյա պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այդ մասին տեղեկանում ենք ֆուտբոլային ակո...
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների աղյուսակը․ որ դիրքում է Հայաստանը
Սեպտեմբերի 16-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքական...
«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի խաղաց «Ռենջերս»-ի հետ
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը Երևանում ընդունել էր շոտլանդական «Ռենջ...