«Սպիտակ արջ» Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությանը չեն մասնակցի. ովքե՞ր կմրցեն
Հայ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը չեն մասնակցի Նորվեգիայում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։
Առաջին անգամ է, որ օլիմպիական խաղերից հետո ըմբշամարտում անցկացվում է աշխարհի առաջնություն։ Այս անգամ օլիմպիական ցիկլը տևեց ոչ թե չորս, այլ հինգ տարի։ Եվ այդ հանգամանքը մեծ դերակատարում ունեցավ աշխարհի առաջնություն անցկացնելու համար։ Պարզ է, որ օլիմպիական խաղերին մասնակցած շատ ըմբիշներ կարող են բաց թողնել առաջիկա մրցաշարը հոգնածության պատճառով։
«Իհարկե հոգնածությունը իր դերակատարումը ունի, որ Արթուրն ու Կարապետը չեն մասնակցի աշխարհի առաջնությանը։ Բայց հիմնական պատճառը մեր ըմբիշների վնասվածքներն են։ Տոկիոյում կիսաեզրափակիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանի վնասվածքը (մկանաթելի կտրվածք) դեռևս չի ապաքինվել։ Կարապետ Չալյանն էլ մրցումներին մասնակցում էր վնասվածքով ու դեռ լիովին չի ապաքինվել։ Այդ պատճառով մեր երկու ըմբիշներին էլ որոշել ենք հանգիստ տալ ապաքինվելու ու վերականգնվելու համար։ Օլիմպիական նախապատրաստական ցիկլն այս անգամ ավելի կարճ է (4-փոխարեն 3 տարի), դրա համար հիմա շատ կարևոր է մտածել ապագայի մասին»,- ասաց Ալեքսանյանը։
Տոկիոյի օլիմպիական խաղերում անհաջողության մատնված ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ի տարբերություն վերը նշված ըմբիշների մասնակցելու են Նորվեգիայի մայրաքաղաքում անցկացվելիք մրցաշարին։ Բացի նրանցից, ազատ ոճի Հայաստանի հավաքականում ընդգրկված են լինելու նաև Արման Անդրեասյանն ու Արմեն Ավագյանը։
Նմանատիպ հոդվածներ
Երիտասարդ ու խոստումնալից հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում
Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում հայ մարզիկներն առաջին մեդալներն են նվաճել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթ...
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների աղյուսակը․ որ դիրքում է Հայաստանը
Սեպտեմբերի 16-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքական...
Ռոնալդուն երկամյա պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
Կրիշտիանու Ռոնալդուն երկամյա պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այդ մասին տեղեկանում ենք ֆուտբոլային ակո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն
Հայ բռնցքամարտիկ` 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը բանակայիների աշխարհի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի...