«Մերոնք լուսավորության վրա հարյուրավոր միլիոններ են ծախսում, իսկ նոր երթուղու մասով դեռ բան չի որոշվել»․ Ալեն Ղուլյան
Փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության 6-րդ կետի համաձայն`
«Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար..․»։
Նոր երթուղու մասով դեռ բան չի որոշվել, համաձայնություն չկա, ադրբեջանցիք իրենց հերթին ինչ-որ տրյուկներ են անում, իսկ մերոնք Լաչինի միջանցքի լուսավորության վրա հարյուրավոր միլիոններ են ծախսում..․
Հիմա որ վաղը էդ միջանցքը Ղայբալու-Խայփալույով տան, կամ էլ Վանքով դեպի Ջերմուկ` էդ սյուների և լարերի քանդման, տեղափոխման և տեղադրման համար նորից մի էդքան գումար եք, չէ՞, ծախսելու...»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի պահանջով ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի փոխդեսպանը ձերբակալվել է
Հայաստանի պահանջով ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկին ձերբակալվել է: Այդ մ...
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում՝ ուժեղ հսկողությամբ է արձակուրդն անցկացրել
«Կարճատև արձակուրդը Նիկոլ Փաշինյանն անցկացնում էր Դիլիջանում, ինչի պատճառով ուժային կառույցները 24-ժամյա ռեժիմով լծված ե...
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ռուսաստանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանին բողոք է հայտնել դիվանագիտական խողովակներով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, տեղեկց...