Ռիո դե Ժանեյրոյում երկու ֆրանսիացի բարձրացել են Ամենափրկիչ Հիսուսի արձանի վրա
Բրազիլիայի իշխանությունները ձերբակալել են երկու ֆրանսիացիների, որոնք առանց թույլտվության բարձրացել են Ամենափրկիչ Հիսուսի արձանի ամենաբարձր կետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է O Globo թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ինչպես գրում Է հրատարակությունը, Ֆրանսիայի 28-ամյա երկու քաղաքացի արձանի ներսում են մնացել այն փակելուց հետո և դրա վրա բարձրացել օգոստոսի 23-ի վաղ առավոտյան: Այդ մարդիկ օգտագործել են աստիճաններ, որոնք գտնվում են արձանի մեջ և օգտագործվում են վերանորոգման աշխատանքների անցկացման համար. դրանցով կարելի Է բարձրանալ մինչև մոնումենտի ձեռքերն ու գլուխը: Կարգազանցներին նկատել Է պահակը, ինչից հետո նրանց ձերբակալել են, բայց 10 հազար ռեալ (մոտավորապես 1918 դոլար) գրավի դիմաց ազատ են արձակել:
Ինչպես հաղորդվում Է, ոստիկանությունը բռնագրավել Է բոլոր այն լուսանկարներն ու տեսագրությունները, որոնք արվել են արձանից: Մոնումենտի կառուցումն ավարտվել Է 1931 թվականին, արձանի բարձրությունը, պատվանդանի հետ միասին, հաշվում Է 38 մետր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել. ադրբեջանական կողմը փակել է Կարմրաքար-Շուռնուխ հատվածը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին, ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փա...
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, այսօր, Մարտակերտում ձերբակալված շարքային զինծառայողի վերաբերյալ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հաստատել են բանակի շարքային զինվոր Բաբաև Ջամիլ Նագիթ օղլուի՝ հայկական կողմում հ...
Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը. ՄԻՊ
Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը (լուսանկարի հատվա...
Ադրբեջանը նոր սադրանքի է դիմել Վարդենիսի տարածքում. կրակոցները շարունակվում են. ոչ պաշտոնական
Վարդենիսի տարածքում՝ Կութ գյուղի մոտակայքում, թշնամական ուժերը նոր սադրանքի են դիմել: Ինչպես հայտնում է Միկա Բադալյանն՝...