Նոր մանրամասներ՝ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
2021 թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը, իր կողմից վարած «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհի 16-րդ կիլոմետր հատվածում, Աբովյան քաղաք տանող կամրջի տակ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, հարվածել կամրջի հենասյանը, ինչի հետևանքով վերջինս, ինչպես նաև` 31-ամյա կինը և 4-ամյա որդին տեղում ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։
Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ: Հարցաքննվել են դեպքին ականատես վարորդներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում, հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանությա...
Պարեկները Երևանում իրականացրել են «Էշն ի՞նչ գիտի՝ նուշն ինչ է» օպերացիա. Սարիթաղցի «նիվիստը» հայտնաբերվեց «Տեցի կռուգում»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապե...
Հակառակորդի ԱԹՍ-ն ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ է արել. ՊՆ հայտարարությունը
Օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-...
Բացառիկ լուսանկար ադրբեջանական խոցված ԱԹՍ-ից. Banak.info
Ինչպես ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, հայկական ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ՀՀ օդայ...