ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոք պատերազմից անմասն չի մնացել․․․ամենավատ բանը՝ զոհերով մրցելն է․ Ռուբինյանը՝ ընդիմադիր պատգամավորին
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանին հորդորեց ներողություն խնդրել 44-օրյա պատերազմում հարազատներ կորցրած պատգամավորներից՝ այն բանի համար, որ Մանուկյանը պնդել էր, թե պատերազմի զոհերի թվում պաշտոնյայի որդի, ընկեր, հարազատ չկա:
Արեգնազ Մանուկյանը իշխանության մեղադրեց պատերազմից 10 ամիս անց ամենակարևոր թվերը՝ զոհերի, անհետ կորածների, գերիների, վիրավորների, հաշմանդամ դարձած անձանց ճշգրիտ տվյալները չներկայացնելու համար:
«44 օրում մենք տվեցինք գրեթե նույնքան զոհ, որքան Արցախյան առաջին պատերազմի տարիներին, բայց այդ հազարավոր զոհերի, վիրավորների, գերիների մեջ չկար գոնե մեկ հոգի, ով կապված է հեղափոխական և ժողովրդական հռչակված իշխանության ներկայացուցիչների հետ: Ուշագրավ է, որ 5000-ին մոտ զոհերի մեջ չկա գոնե մեկ գործող պաշտոնյայի որդի, հեռու բարեկամ կամ ընկեր….»,-ասաց նա ու հավելեց՝ ինքը ոչ մեկի մահը չի ցանկանում, եթե նա Հայաստանի և Արցախի վրա հարձակվող թշնամի չէ:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նիստը վարողի իրավունքով արտահերթ ելույթ ունեցավ՝ արձագանքելով Մանուկյանի ելույթի այդ հատվածին: «ՔՊ-ից պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որը հիմա դահլիճում չէ, մասնակցել է 44-օրյա պատերազմին և վիրավորվել է, պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի զարմիկը զոհվել է պատերազմում, Մաթևոս Ասատրյանի եղբորորդին զոհվել է»,-ասաց Ռուբինյան ու հավելեց՝ ասում է միայն այն մասը, որոնց մասին ինքը գիտի:
Նա հարցրեց Մանուկյանին՝ փորձո՞ւմ է հասկանալ, թե այդ պատգամավորներն ինչ էին զգում նրա ելույթի ժամանակ: Ռուբինյանը խնդրեց ոչ հրապարակային ձևով, բայց հետո մոտենալ այդ անձանց և ներողություն խնդրել: «Կարծում եմ՝ ամենավատ բանը, որ հիմա կարող ենք անել՝ զոհերով մրցելն է: Դա ուղղակի խայտառակություն կլինի: Այն մասշտաբի պատերազմը, որը տեղի է ունեցել, չի անցել ոչ ոքի կողքով, ոչ ոք անմասն չի մնացել, բոլորն ունեն բարեկամներ, հարազատներ: Եթե կա մի բան, որը չենք կարող բաժանել, այն մարդիկ են, որոնք անձնազոհաբար կռվել են հանուն հայրենիքի ու այն փառավորվածներն են, որոնք ընկել են հանուն հայրենիքի: Եվ հավերժ փառք Գեղամ Նազարյանի որդուն, Վաղարշակ Հակոբյանի զարմիկին, Մաթևոս Ասատրյանի եղբորորդուն, բոլոր մյուս ներկաների բարեկամներին և ընկերներին, որոնք ընկել են: Եվ խոնարհումս պարոն Ասլանյանին, որը կռվել է հանուն հայրենիքի, խոնարհումս պարոն Սեյրան Օհանյանին, որն առաջին պատերազմում վիրավորվել է, կորցրել է ոտքը»,-ասաց Ռուբինյանն ու հորդորեց պատգամավորին նման բան այլևս չանել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիր ո՞ր պատգամավորը չմասնակցեց Սաղաթելյանի ընտրությանը, որի արդյունքում ձայները չբավարարեցին
Ընդդիմադիր ո՞ր պատգամավորը չմասնակցեց Սաղաթելյանի ընտրությանը, որի արդյունքում ձայները չբավարարեցին։Մանրամասները՝ տեսանյ...
ՌԴ պետդումայի պատգամավոր Զատուլինը ԱԺ-ում հանդիպում է «Հայաստան» կուսակցության հետ
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն այս պահին Ազգային ժողովում է: Նա հանդիպում է ընդդիմադիր «Հայաստան»...
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...
Գաղտնի հուշագրի արդյունքում է, որ ադրբեջանցիները տեղակայվել են Սյունիքում և Գեղարքունիքում․ Աննա Գրիգորյան
Գաղտնի հուշագիր է ստորագրվել, որով ադրբեջանցիները տեղակայվել են Սյունիքում և Գեղարքունիքում, այս մասին այսօր ԱԺ ամբիոնից...