ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր
Համացանցում տեսանյութ է տարածվել , որում երևում է, թե ինչպես է Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողը մյուսին դաժանաբար ծեծում:
Ավելի վաղ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե իբր հակական կողմի դիպուկահարի կրակոցից նույն Քարվաճառի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայող է մահացել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 23-ին կրակահերթեր են գրանցվել հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։
Նշենք, որ տեսանյութում նույն այն մարտական հենակետն է, որտեղ էլ գրանցվել են կրակահերթերը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերմանիայում հեղեղվել է Porsche-ի ավտոսրահը
Գերմանիայում հորդառատ անձրևների հետևանքով Հայլբրոն քաղաքում գտնվող Porsche-ի կենտրոնի առաջին հարկը և կայանատեղին հեղեղվե...
Հայաստանի հետ սահմանին նախատեսվում է կառուցել մինչև 700 կմ ռազմական նշանակության ճանապարհ. Ալիև
Ներկայումս Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի (Բերձոր) շրջաններում ռազմական ճանապարհների կառու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրաստանի խորհրդարանում ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների և իշխանությունների ներկայացուցիչների միջև խորհրդարանի շենքում ծեծկ...
Ալիեւը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից: Խոսքը ընկերությու...