Հայաստանի հետ սահմանին նախատեսվում է կառուցել մինչև 700 կմ ռազմական նշանակության ճանապարհ. Ալիև
Ներկայումս Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի (Բերձոր) շրջաններում ռազմական ճանապարհների կառուցման վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az կայքը:
«Քելբաջարի և Լաչինի շրջաններում ռազմական ճանապարհների շինարարություն է իրականացվում: Այս ճանապարհների ընդհանուր երկարությունը մինչև 700 կմ է: Նման ճանապարհներ նախկինում չկային, այդ թվում` սահմանի ուղղությամբ»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքերով` Ադրբեջանը շատ բան ունի անելու (սահմանին) մինչև ձմռան սկիզբը: «Սա լայնածավալ աշխատանք է, այն մամուլում շատ չի լուսաբանվում: Սա հասկանալի է: Բայց ռազմավարական տեսանկյունից և մեր սահմանների ամրապնդման տեսանկյունից այդ ճանապարհները շատ կարևոր են»,- ավելացրել է Ադրբեջանի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Ալիեւը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից:Խոսքը ընկերություն...
Զելենսկիի կարծիքով՝ Մոսկվան սպառնում է «ամբողջ մայրցամաքին»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ «Ռուսաստանի Դաշնության ագրեսիան» նպատակ ունի դանդաղեցնել Ուկրաինայի,...
Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը, օկուպացնում է այլ պետությունների տարածքները. Հունաստանի ԱԳՆ
Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը, օկուպացնում է այլ պետությունների տարածքները: Այս մասին հայտարարել է Հունաստանի...
Վրաստանում կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակված նորածին է մահացել
Թբիլիսիի Ցիցիշվլիի անվան մանկական հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսի բրիտանական շատմով վարակված նորածինը։ Տեղեկությու...