ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրհեղեղ Չինաստանում․ ջուրը լցվել է ընթացող մետրո, որի հետևանքով, նախնական տվյալներով,12 մարդ է մահացել
Չինաստանի Չժանչժոու քաղաքի մետրոյի թունելը ջրհեղեղի պատճառով հեղեղվել է, որի հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել, կա 5 վիրավոր, հաղորդում է ТАСС-ը:
Ուժեղ տեղումների պատճառով ջրի հսկայական քանակություն կուտակվել է քաղաքային մետրոպոլիտենի կայանատեղիում, որտեղից էլ թունել է լցվել: Մետրոպոլիտենի տնօրինությունը դադարեցրել է երթևեկությունը:
Թունելից շուրջ 500 մարդ է տարհանվել:
Վերջին օրերին Հենյան նահանգի կենտրոնական և արևմտյան շրջաններում 50-90 մմ անձրև է տեղացել, իսկ կենրոն համարվող Չժանչժոու քաղաքում տեղումների քանակը հասել է մինչև 329 մմ-ի: