Արհեստական բանականությունը՝ ռազմական գաղտնի համակարգերում․ Պենտագոն
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը համաձայնագիր է ստորագրել Իլոն Մասկին պատկանող xAI ընկերության հետ, որի շրջանակում Grok արհեստական բանականության մոդելը կարող է կիրառվել ռազմական գաղտնի համակարգերում։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին։
Պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկյան ռազմական կառույցի հիմնական պայմաններից մեկը արհեստական բանականության օգտագործումն է «բոլոր օրինական նպատակներով», ներառյալ՝ հետախուզությունը, սպառազինության մշակումն ու ռազմական գործողությունների աջակցությունը։
Մինչ այժմ պաշտպանության նախարարության կարևորագույն գործառույթներին սպասարկող համակարգերում հասանելի միակ մոդելը եղել է Anthropic ընկերության Claude-ը։ Սակայն մշակող ընկերությունը հրաժարվում է հանել սահմանափակումները, որոնք վերաբերում են զանգվածային վերահսկողությանը և ինքնավար զենքի կիրառմանը։
Axios-ը նշում է, որ դեռևս հստակ չէ՝ կկարողանա՞ xAI-ն ամբողջությամբ փոխարինել Anthropic-ին և որքան ժամանակ կպահանջվի այդ գործընթացի համար։ Միաժամանակ Պենտագոնը բանակցություններ է վարում նաև OpenAI և Google ընկերությունների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Միրզոյան
Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունա...
Դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը․ փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստ...
Նոր նախագիծ՝ որոշ ուսանողներ զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան
Աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները ուսումն ավարտելուց հետո,...
Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանում լուծված է համարվում մի պատմական խնդիր, որի մասին խոսվել է դեռ 2018 թվականին։ Խոսքը վերաբերում է այն...