Ձերբակալվել են Վուչիչի, նրա կնոջ ու երեխաների դեմ մահափորձ ծրագրած անձինք
Սերբիայի իրավապահ մարմինները ձերբակալել են երկու անձի, որոնք կասկածվում են երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ։ Տեղեկությունը հրապարակել է հանրապետության Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ բերման են ենթարկվել Դ. Ռ.-ն (ծնված 1975 թվականին) և Մ. Ռ.-ն (ծնված 1983 թվականին)։ Քննության նախնական տվյալներով՝ նրանք կասկածվում են Սերբիայի սահմանադրական կարգը բռնի ճանապարհով փոխելու և պետական բարձրագույն մարմինների տապալման նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ։
Նշվում է, որ ենթադրյալ գործողությունները ներառել են զենքի ձեռքբերում և նախագահ Վուչիչի, նրա կնոջ ու երեխաների, ինչպես նաև ՆԳՆ աշխատակիցների կյանքի դեմ ուղղված հարձակում կազմակերպելու փորձ։
Կասկածյալները կալանավորվել են։ Քրեական գործի նյութերը փոխանցվելու են Կրալևոյի Բարձրագույն դատախազություն՝ հետագա ընթացք ապահովելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Միրզոյան
Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունա...
Դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը․ փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստ...
Նոր նախագիծ՝ որոշ ուսանողներ զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան
Աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները ուսումն ավարտելուց հետո,...
Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանում լուծված է համարվում մի պատմական խնդիր, որի մասին խոսվել է դեռ 2018 թվականին։ Խոսքը վերաբերում է այն...