ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չինաստանի Հենան նահանգում ջուրը քշում է փողոց դուրս եկած մարդկանց
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ջուրն ինչպես է քշում Չինաստանի փողոցներ դուրս եկած քաղաքացիներին։
Մասնավորապես ջրհեղեղը տեղի է ունեցել Չինաստանի Հենան նահանգում, որտեղ ջրհեղեղի պատճառով քանդվել են ամբարտակներ, հաղորդում է CGTN- ն:\n
Ըստ «Սինհուա» լրատվական գործակալության, տեղում արտակարգ իրավիճակների արձագանքման մակարդակը հասցվել է առաջին մակարդակի:\nՀեռուստաալիքը հայտնում է, որ հեղեղվել է նաև տեղի մետրոպոլիտենը, փրկարարները տարհանել են արգելափակված ուղեւորներին: