40-ամյա վարորդը Škoda-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում․ կա վիրավոր

Երեկ, հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Աշոտ Բեգլարյանը իր  վարած Škoda Fabia մակնիշի ավտոմեքենայով Սիսիան-Շենաթաղ ավտոճանապարհի 22 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա․ Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։