Քարտեզագետը հարվածել է ոստիկանին և պոկել համազգեստի ուսադիրը. մանրամասներ օրեր առաջ տեղի ունեցած դեպքից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 19-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 18։20-ի սահմաններում Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ 57-ամյա Գ․ Բեգլարյանին։ Պարզվել է, որ նշված խաչմերուկում Գ․ Բեգլարյանը վիճաբանել է պարեկների հետ, այնուհետև հարվածել պարեկ 23-ամյա Հ․ Ալումյանին, պոկել համազգեստի ուսադիրը։ Գ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Բեգլարյանը բաց է թողնվել։ Նա աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում, որպես քարտեզագետ։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում
Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Ե...
ՀՐԱՏԱՊ. Այսօր Ադրբեջանիցիները կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում. ունենք 3 վիրավոր. ՊՆ
Հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հա...
Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են
Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքու...
ՊԲ-ն ՝ արցախա-ադրբեջանական շփման գծի մասին․ ի՞ նչ իրավիճակ է Արցախում
Սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգու...