ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի դեսպանատունը և Լեյլա Ալիեւան Ղազախստանում ղեկավարում են ոսկու մաքսանենգությունը
Ղազախստանի Ինտերնացիոնալիստների շարժման առաջնորդ Բախիտ-ժան Կոպբաևը հերթական հասարակական հետաքննությունն է անցկացրել, որի արդյունքները ցնցող են: Խոսքը Ղազախստան` մաքսանենգ ճանապարհով ոսկու ներկրման մասին է, որն իրականացվում է Ալիեւների կլանի ղեկավարությամբ: Այս մասին հայտնում է Ինֆոտեկա 24-ը: Ինչպես պարզվել է, վերջին 15 տարիների ընթացքում Բաքուն մեծ ջանքեր է գործադրել Ղազախստանի տնտեսությունը քանդելու համար: Դեպի Ղազախստան ոսկու մաքսանենգության գործում հատուկ դեր է խաղացել Նուր-Սուլթանում Ադրբեջանի դեսպանատունը և Ադրբեջանի նախագահի դուստրերից մեկը `Լեյլա Ալիեւան, ով Ադրբեջանում ունի ոսկու 6 հանքավայր և ոսկերչական իրերի արտադրության 6 գործարան:
Ադրբեջանական ոսկու մի մասն ուղարկվում է Դուբայ, որտեղից արդեն պատրաստի արտադրանքն ուղարկվում է Ռուսաստան, իսկ այնտեղից ՝ Ղազախստան:
Ոսկին հիմնականում տեղափոխում են դեսպանները՝ դիվանագիտական փոստով: Ղազախստանում ադրբեջանական մաֆիան վերահսկում է գործընթացը ՝ վախի մեջ պահելով յուրաքանչյուրին, ով խոչընդոտներ է ստեղծում: Ասում են, որ եղել են նաեւ սպանություններ: Ղազախստանում Ադրբեջանի դեսպանությանը հաջողվում է ստիպել երկրի ՆԳՆ-ին քրեական գործեր հարուցել Ղազախստանի քաղաքացիների նկատմամբ, ովքեր փորձում են խանգարել ոսկու մաքսանենգությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրհեղեղ Գերմանիայում. 60 մարդ անհայտ կորած Է համարվում
Գերմանիայում 60 մարդ անհայտ կորած Է համարվում հեղեղման եւ երկարատեւ անձրեւի պատճառով վեց շենքերի փլվելու հետեւանքով: 25...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարկուտ՝ թենիսի գնդակի մեծության
Արևմտյան Վրաստանում ` Գոմի լեռան վրա, թենիսի գնդակի մեծության կարկուտ է տեղացել։ Տեսանյութը հրապարակել է «Իմեդի» հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընկերություններից մեկի տարածքից, գողություն անելիս բռնվել է 43-ամյա մի տղամարդ
Հուլիսի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի ՍՊ ընկերութ...
Քիչ առաջ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում
Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Ե...