Գյումրում հայտնաբերված նորածինը հանձնվել է մի ընտանիքի
Գյումրու Ավտոկայան թաղամասում հուլիսի 3-ին հայտնաբերված նորածնի մայրը չի հայտնաբերվել, երեխան հանձնվել է խնամակալության։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց։
Նա հայտնում է, որ փոքրիկին տուն տանելու խնդրանով Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին է դիմել երկու ընտանիք: Բազմամասնագիտական հանձնաժողովը հարցը քննարկել և նրանցից մեկին համաձայնություն է տվել:
Հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը նշեց, որ երեխան հանձնվել է այն ընտանիքին, որի անդամն ունի երեխաների հետ աշխատելու փորձ, ամեն օր նրանց միջավայրում է:
«Երեխան ապահով ձեռքերում է, առողջ է: Խնամակալությունը ժամկետով չի տրված. նման հասկացողություն չկա: Խնամակալությունը տրվում է անժամկետ, հանձնաժողովն ընտանիքին պահում է հսկողության տակ՝ մինչև առկա քրեական գործի ավարտը: Մինչև դա չլինի, որդեգրման հարց չի կարող լինել»,–ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Թշնամու զինված ուժերը առաջխաղացում են ունեցե՞լ․ մեկնաբանում է ՊՆ-ն
Տելեգրամյան ալիքներից մեկում և հայկական լրատվադաշտում տեղեկություն է շրջանառվում, թե թշնամու զինված ուժերը առաջխաղացում...
ՑԱՆԿ․ Ովքե՞ր են հրաժարվել մանդատներից. Քոչարյանն ինքնաբացարկ է ներկայացրել-
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է հուլիսի 20-ին, ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ...
Ունենք 3 վիրավոր, որոնցից երկուսը՝ պայմանագրային, մեկը՝ ժամկետային․ Պն-ն նոր մանրամասներ է հայտնում վիրավորների մասին
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ադրբեջանցիներն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հայկական դիրքերի ուղղությ...
Ծեծը շարունակվել է չորս օր` յուրաքանչյուր երկու ժամը մեկ՝ կարծես գրաֆիկով. BBC-ն խոսել է գերությունից վերադարձած զինծառայողների հետ
Հանրահայտ BBC հեռուստառադիոկորպորացիան ռեպորտաժ է պատրաստել հայ գերիների մասին` նշելով, որ պատերազմը Լեռնայի...