Ինչու են օտարերկրացիները անվճար պատվաստվում Հայաստանում. նախարարը մանրամաասնում է
Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՀՀ-ում 10 օր լինելու պայմանը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ այսօրվանից զբոսաշրջիկներին կորոնավիրուսի դեմ կպատվաստեն այն պայմանով, որ նրանք Հայաստանի տարածքում կգտնվեն ոչ պակաս, քան 10 օր։
«Այս պայմանների ճկուն փոփոխությունը կապված է մեր պատվաստանյութի քանակների, մնազորդների տեղաշարժով և նոր ակնկալվող խմբաքանակների ինֆորմացիայով։ Որ պահին, որ մենք կունենանք նոր մատակարարումներ, կարող ենք նաև վերանայել այս պայմանները։ Երկրորդ դեղաչափը ստանալու համար նույնն է՝ 10 օր»,- ասաց Ավանեսյանը։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք նախարարը խնդիր չի տեսնում, որ Հայաստանը գումարով ձեռք է բերում պատվաստանյութ և անվճար իրականացնում օտարերկրյա զբոսաշրջիկների ու քաղաքացիների պատվաստում, ինչի հետևանքով հերթեր են գոյանում՝ Ավանեսյանը պատասխանեց. «Մեր նպատակը և քովիդի բուժման ժամանակ, և դրանից հետո, պատվաստումը հասանելի դարձնել Հայաստանում գտնվող օտարերկրացիաների համար կրել է մարդասիրական և զուտ հակահամաճարակային հստակ նպատակ։ Ինչու, որովհետև քովիդը չի ճանաչում ոչ քաղաքացիություն ոչ կարգավիճակ, ոչ էլ տարիք։ Եվ ՀՀ-ում լինելով, եթե անձինք հիվանդացել են քովիդով, ապա նաև բուժվել են, որովհետև հանրային վտանգ են ներկայացնում և պետությունը հնարավորինս պետք է անի՝ կանխելու տարածումը վարակի։ Տեսնելով, որ պատվաստման այսպիսի հետաքրքրություն է առաջացել, կառավարությունը նժարի վրա պետք է դնի, թե արդյոք մի փոքր վճարը պատվաստման դիմաց և այն որ օտարերկրյա քաղաքացիները գալիս են Հայաստան, ճանաչում են Հայաստանը, ծախսում են գումարներ Հայաստանում, և Հայաստանի վարկանիշը այս ընթացքում ինչպես է բարձրանում, կարծում ենք խելամիտ որոշում կկայացնի և արդյունքը բոլորիդ հայտնի կլինի՝ հետագայում, եթե հոսքերը այնպես մեծանան, որ չհասցնենք կառավարել»։
Նա հայտնեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում արդեն 110 հազարից ավելի պատվաստված կա։
Ինչ վերաբերում է պատվաստումը փաստող հավաստագրերին՝ Ավանեսյանը ասաց, որ պատվաստվելուց հետո քովիդի հավելվածում հայտնվում է համապատասխան կոդ, իսկ եթե քաղաքացին չունի սմարթֆոն, ապա պոլիկլինիկայից կարող են վերցնել թղթային տարբերակ։
Անդրադառնալով «Մեդլայն» ընկերությունից, որի տնօրենը ներկայում Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանն է, 606 մլն դրամի գնում կատարելուն և այդ գործարքում կոռուպցիոն ռիսկերի առկայությանը՝ Ավանեսյանը հորդորեց դիմել համապատասխան կառույցներին բոլոր հանգամանքները պարզելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանին կկալանավորե՞ն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ տեղի է ունեցե...
Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղել. Ալեն Սիմոնյանի հետ էլ են հանդիպել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին եւ քարտուղար Արծվիկ Մինասյանին երեկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բա որ էդքանը գիտեիր, ինչի՞ մինչև հիմա չէիր ասում». Ղուկասյանը՝ Հոխիկյանին
«Բա որ էդքան ուղեղով տղա էիր, գիտեիր էդքան բանը, ինչի՞ մինչև հիմա մի հատ չէիր ասում»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարեց ան...
Իբրահիմ Ռաիսին հաղթում է Իրանի նախագահական ընտրություններում
Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին, ըստ քվեարկության նախնական արդյունքների, գլխավորում է Իսլամական Հանրա...