Իբրահիմ Ռաիսին հաղթում է Իրանի նախագահական ընտրություններում
Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին, ըստ քվեարկության նախնական արդյունքների, գլխավորում է Իսլամական Հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններում, գրում է RT-ն:
Տեղեկությունը հայտնել է նախընտրական շտաբի ղեկավար Ջամալ Օրֆը: «Ռաիսին հավաքեց 17,8 միլիոն ձայն», - ասել է նա:
Նշվում է, որ ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է Իրանի 28 միլիոն 600 հազար քաղաքացի: Օրֆը պարզաբանել է, որ ձայների հաշվարկը դեռ շարունակվում է: Քվեարկության վերջնական արդյունքները կհայտարարի Իրանի ՆԳՆ ղեկավարը:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ երկրում արդեն հայտնի է նախագահական ընտրությունների հաղթողը, բայց չէր նշել նրա անունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈԻԹ. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել կոչով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել կոչով, որում ասվում է․«Սիրելի՛ հայրենակիցներ,Ավարտվեց նախընտրական քարոզարշավը։Ք...
Իրանում նախագահական ընտրությունների հաղթողն արդեն հայտնի է. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ երկրում արդեն հայտնի է նախագահական ընտրությունների հաղթողը, սակայն վերջինիս ան...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սա հանցագործություն է. Բոլոր նրանք, ում իրավունքը նման կերպ խախտվել է, խնդրում եմ ուղարկել ինձ. Արփինե Հովհաննիսյան
«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անձնագ...
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 %-ը
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, թե ընտրելու իրավունք ունեցող ՀՀ բնակչության քանի տոկոսն է մասնակցել հունիսի 20...