Զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները պետության հաշվին կմեկնեն ճամբար
Պատերազմի ընթացքում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և աշխարհազորայինների, ինչպես նաև ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան շուրջ 3200 երեխաներ հնարավորություն կստանան իրենց ամառային հանգիստն անցկացնել մի շարք ճամբարներում։ Որոշումը կայացվեց Կառավարության այսօրվա նիստին։
ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ ճամբարն իրականացվելու է 2 հերթափոխով, յուրաքանչյուրը՝ 20 օր տևողությամբ, ամեն հերթափոխում՝ 1600 մասնակցով։
«Ճամբարների կազմակերպման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կկազմի 335 մլն դրամ, որից 321․6 մլն դրամը կտրամադրվի կազմակերպություններին՝ ամառային հանգիստը կազմակերպելու համար, իսկ 13,4 մլն դրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ երեխաների՝ մարզերից ճամբարներ տեղափոխման տրանսպորտային ծախսերը կատարելու համար»,-ասաց Դումանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Գրիգորի Խաչատուրովն ազատվեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատ...
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել: «Արմենպրես»-ի հարցին ի պ...
Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները սկսել են ահաբեկման նոր արարքներ. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արցախցիներին կոչ է անում ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջա...
18:40-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ինտենսիվ փոխհրաձգություն է
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18...