«Ադրբեջանցիներն ինչ-որ գործողություն են անում Թարթառ գետի հետ կապված». Նարինե Կիրակոսյան
Բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, այս անգամ այցս Արցախ ջրային ռեսուրսների հետ է կապված։ Արցախցիներից ահազանգ էի ստացել, որ ադրբեջանցիներն ինչ-որ գործողություն են անում Թարթառ գետի հետ կապված։ Ջուրը պխտորվում էր, իսկ ճանապարհը, որ հայկական Գետավան գյուղով է անցնում, ադրբեջանական կողմը օգտագործում է ծանր տեխնիկա տեղափոխելու համար։ Խոսքը Քարվաճառի հատվածից հին Գանձակ/Կիրովաբադ տանող ճանապարհով Թարթառ գետի ջրերը տեղափոխելու մասին է։ Որոշ մարդիկ ահազանգս աներևակայելի համարեցին։ Հիմա ունեմ ավելի շատ փաստեր, որ այնուամենայնիվ, ոչ թե կիլոմետրերով Մռովի լեռների միջով են տանելու ջուրը, այլ նախկին Կիրովաբադ տանող (Յանմաղ-Չոպռլու) հատվածով։ Ենթադրաբար, կկառուցեն ջրահավաք ավազան, որ ինքնահոս ապահովեն գետի ուղու շեղումը։ Ավելի մանրամասն կլինի իմ տեսառեպորտաժում։ Բայց արդեն իսկ տեսեք հա՛մ Թարթառն է պղտոր, հա՛մ Սարսանգի ջրամբարը, որը միայն Թարթառով է սնվում, սակավաջուր է նախորդ տարիների համեմատ։ Բացի դա Քարվաճառի կողմից մեծ ժայռաբեկոր քարեր են տանում ադրբեջանցիները»։


Նմանատիպ հոդվածներ
Ինչ զենքի մասին են խոսում ադրբեջանցիները մեր պոստերի մասին ռեպորտաժում. նոր մանրամասներ
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը գրել է. «Քանի որ արդեն իսկ կորցրել ենք նշված դիրքը, որը գտնվ...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Հուլիսի 2-3-ը, 6-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձի...
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է՝ հոսանքազրկումներ են լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու ն...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հուլիսի 4-9-ը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվ...