Այո, եթե ունենանք իշխանություն, ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին. Արթուր Վանեցյան
Մենք ասել ենք, որ եթե ունենանք իշխանություն, կարողանանք հանդես գալ պետության կողմից, պետության լծակները օգտագործել, ապա այո, ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր հայտնի հայտարարությանը, թե կարող է 3 օրում վերադարձնել բոլոր գերիներին:
«Ես ասել եմ, որ իշխանության գալու դեպքում մեր առաջնային հարցերը լինելու են երկուսը. Մեր անվտանգային համակարգի արագ վերականգնում եւ սահմանների պահպանության ապահովում, եւ երկրորդը՝ գերիների վերադարձի հարցի լուծում:
Իմ հայտնի հայտարարությունից հետո եղել են շահարկումներ, ասել են՝ եթե կարող ես գերիների հարցը լուծել երեք օրում, ինչու չես լուծում:
Բայց մենք ասել ենք, որ եթե ունենանք իշխանություն, կարողանանք հանդես գալ պետության կողմից, պետության լծակները օգտագործել, ապա այո, մենք ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին: Դուք տեսաք, որ նախընտրական քարոզչության վերջին շաբաթում Նիկոլ Փաշինյանը վերադարձրեց գերիների 15 հոգանոց խումբ՝ ականապատ քարտեզների փոխանակման պայմանով:
Հիմա եթե կարող էին այդ քարտեզները տային Ադրբեջանին եւ վերադարձնել գերիներին, ինչու դա չեն արել 6 ամիս առաջ: Ընդ որում ռուսական կողմից եղավ հայտարարություն մամուլում, որ երբ Մուրադովն ուզել է այդ քարտեզները, հայկական զինված ուժերը ասել են, որ բնության մեջ այդպիսի քարտեզներ գոյություն չունեն: Մուրադովն ասել էր, որ այդ քարտեզների դիմաց կարող է վերադարձնել Ադրբեջանում գտնվող բոլոր գերիներին»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոն է տվել հայտնի հանրապետականի փեսային, ում հայրը համայնքապետ է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի պաշտոնը չստանձնած՝ արդեն պաշտոններ է բաժանում։ Երեկ Արարատի մար...
ՔՊ-ականները՝ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, ներխուժել են Հայկ Մհրյանի աշխատասենյակ. նա գիշերը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը։ Նա դի...
Նման բան տեղի է ունենում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ. CNN
Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ ամերիկյան ռազմական օդանավերը օդ են բարձրացել ոչ իրենց ավիակիրի վրայից: Այս մասին...
Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու Արփին սկսեցինք մուլտ նայել, անցավ ահագին ժամանակ մեկ էլ Արփին ասաց... Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու...