Քաղաքականություն

ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սա հանցագործություն է. Բոլոր նրանք, ում իրավունքը նման կերպ խախտվել է, խնդրում եմ ուղարկել ինձ. Արփինե Հովհաննիսյան

ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սա հանցագործություն է. Բոլոր նրանք, ում իրավունքը նման կերպ խախտվել է, խնդրում եմ ուղարկել ինձ. Արփինե Հովհաննիսյան
«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Անձնագրային բաժանմունքների ղեկավարները ժամը 17.00-ից սկսած համատարած կերպով մարդկանց…

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Անձնագրային բաժանմունքների ղեկավարները ժամը 17.00-ից սկսած համատարած կերպով մարդկանց մերժում են տրամադրել տեղեկանքներ, որոնց հիման վրա նրանք կարող են քվեարկել: Հղում են կատարում ՀՀ ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի վրա, ինչը բացարձակ ապօրինի է: Դա հանցագործություն է, անհիմն կերպով ընտրական իրավունքին խոչընդոտելը: 

Ըստ տարածված լուրերի այդ ցուցումը տրվել է ուղղակիորեն ոստիկանապետի կողմից, իսկ մերժման տեքստի ձևը միասնական տրամադրվել է բոլորին:
 

Նկարում` մեկ օրինակ է և անձը, ում իրավունքը խախտվել է, պատրաստվում է գնալ ՀՔԾ ու հանցագործության մասին հաղորդում ներկայացնել:

Հ.Գ. Բոլոր նրանք, ում իրավունքը նման կերպ խախտվել է, խնդրում եմ ուղարկել ինձ: Բոլոր կատարողները և կազմակերպիչը պետք է կանգնեն դատարանի առաջ»:

[e72fec151fe56c6f3992b95dbb8be08d.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250