Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետությունը պետք է անպայման ունենա 18 տարին լրացած յուրաքանչյուր անձի սերմի բանկը. Կարին Տոնոյան

«Նոր իշխանությունը, որ պետք է գա, ուշադրության կենտրոնում պետք է պահի հայ ընտանիքը: 30 տարվա մեր մեծագույն սխալներից մեկը եղել է այն, որ մենք հայ ընտանիքներից պահանջել ենք զինվոր և հարկ, այլևս ոչնչով…

«Նոր իշխանությունը, որ պետք է գա, ուշադրության կենտրոնում պետք է պահի հայ ընտանիքը: 30 տարվա մեր մեծագույն սխալներից մեկը եղել է այն, որ մենք հայ ընտանիքներից պահանջել ենք զինվոր և հարկ, այլևս ոչնչով չենք հետաքրքրվել այդ ընտանիքից, չենք կառուցել այդ ընտանիքի ապագան»,-այս մասին ասել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:

 

Նա նշում է, որ Հայաստանում ընտանիքները պետք է հասկանան, որ իրենց հոգսերի մեծ մասը պետությունը վերցրել է իր վրա:

 

«Այս պատերազմը ցույց տվեց, որ մենք կարող էինք մի բան անել, որը չգիտեմ ինչու չարեցինք, 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ, ով գնում է բանակ, պետությունը պետք է անպայման ունենա նրանց սերմի բանկը: Ես հիմա միայն մտածում եմ, այն 5000 զավակը, որ մենք տվեցինք, ինչ կարևոր բան կլիներ, որ մենք կարողանայինք նրանց ժառանգականությունը ապահովել: Սա շատ կարևոր խնդիր է, որ մենք անպայման պիտի լուծենք»,-ասաց «5165» շարժման առաջնորդը:

 

Ըստ Կարին Տոնոյանի՝ երկրի մեծագույն դժբախտություններից մեկն այն է, որ ժողովրդի մեջ այլևս հավատ չկա ոչ մի ուժի նկատմամբ, որովհետև տարիներ շարունակ որևէ ուժի հնարավորություն չի տրվել գործել ինքնուրույն և չդառնալ այս կամ այն գերհզոր կուսակցության արբանյակը:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում է հայտնվել Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկանդալային զրույցի գաղտնալսումը

«Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էսի կայֆ ա». ինչպես են հանգիստը վայելում իմքայլական Հայկ Սարգսյանն և հետախուզման մեջ գտնվող Ռուստամ Սարգսյանը

Արամ Գաբրիելյանովը տելեգրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են կյանքը վայելում իմքայլական պատգամավոր Հայկ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250