Կինո Մոսկվայի մոտ սպանությունն իրականացվել էր մասնագետի և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձի կողմից
Կինո Մոսկվայի մոտ սպանությունն իրականացվել էր մասնագետի և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձի կողմից։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում սպանություն է տեղի ունեցել։ Քիլլերի թիրախում եղել քրեական հեղինակություն համարվող Քյավառցի Ռաֆոն՝ Ռաֆայել Մարդոյանը, սակայն վերջինիս հաջողվել է խուսանավել ու նստել զրահապատ մեքենան, իսկ կրակոցների հետեւանքով սպանվել է նրա վարորդը։ Դրանից օրեր առաջ սպանվել էր նաև Դոն Պիպոյի եղբայրը։
Դեպքից հետո ոստիկանությունը շտապեց հայտարարել, թե սպանությունը բացահայտվել է, բայց քրեական գործով կալանավորված կամ ձերբակալված անձ չկա։
Լրագրողի դիտարկմանը, որ ոստիկանության ծառայողներն իրենց գործով չեն զբաղվում, ինչի հետևանքով սպանության դեպքերն աճում են, Ֆիդանյանն արձագանքեց՝ նշելով, որ օպերատիվ աշխատակիցները ներգրավված չեն արտաքին ծառայության հետ։ Նրա խոսքով՝ ինչու չի նշվում, որ հաշված ժամերի ընթացքում բարդ հանցագործությունը բացահայտվեց։
«Իրականացվել է մասնագետի և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձի կողմից»,- նշեց Ֆիդանյանը՝ հավելելով, որ, եթե ոստիկանությունը չի աշխատում, ինչպես հաշված ժամերի ընթացքում բացահայտվեց։
Ոստիկանության կողմից որպես բացահայտում է նշվում քիլերի ինքնության պարզումը, մինչդեռ նա կալանավորված չէ, գտնվելու վայրը հայտնի չէ։ Ավելին՝ չի հայտարարվել, թե պրոֆեսիոնալ մարդասպանն ում առաջարկով կամ պատվերով է կատարել սպանությունը եւ ինչու պատվիրատուն կալանավորված չէ։
Նմանատիպ հոդվածներ
8-րդ գումարման ԱԺ-ում կլինեն Փաշինյանի, Քոչարյանի, Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալի համաձայն՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանա...
Հայկական ստորաբաժանումները չեն գնդակոծել Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը․ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջ...
Միջադեպն՝ ամենայն հավանականությամբ, հունիսի 2-ին է եղել․ մանրամասներ հայտնի տեսանյութի մասին
Թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի: Այս մասին հայտնում է Mediaport-ը՝ ներկայացնելո...
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատասխանել է վարչապետի պատշոնակատար Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին։Ընկերությունը տարածել...