«Լավատես չեմ, որ ընտրությունները հաշտ կանցնեն. կենաց-մահու խնդիր է». Տեր–Պետրոսյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը գնում են ճակատ ճակատի. այս ընտրությունները նրանց համար կենաց-մահու խնդիր է։ «Հանրային հեռուստաընկերության» հետ հարցազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանը։
«Աննախադեպ քարոզարշավ է, նման ատելության խոսք` հայհոյախառն, երբեք չի եղել։ Սա դեռ ծաղիկներն են` ընտրությունների ժամանակ և դրանից հետո կտեսնենք ամբողջը։ Հայտնի է` երկու կողմն էլ (խմբ. նկատի ունի Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյաննին) տիրապետում են հսկայական լծակների` ֆինանսկանան, քրեական և գնալու են ամեն ինչի»,–ասաց Տեր-Պետրոսյանը։
Նրա խոսքով` ընտրությունների ընթացքում որոշ բախումների են սպասում, իսկ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ, հետընտրական հավաքներին ավելի սուր բախումներ կլինեն։ Տեր-Պետրոսյանն ասաց, որ լավատես չէ և չի կարծում` ընտրություննեը հաշտ կանցնեն. երկու ուժերն էլ ոչնչից չեն խորշում։
Նշենք, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7–ին։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը կրկին գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է արել «Տելեգրամի» իր ալիքում, գրառմանը կից նաև հրապարակել գաղտ...
«Ունենալու ենք 2 թունել՝ երբևէ ՀՀ-ում նախադեպը չունեցող երկարությամբ». Պապիկյան
«Հաջորդ ամիս կհայտարարվի մրցույթ Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար»,- այս մասին Կապանում «Քաղաքացիական պայ...
Բաքվի բռնապետին սպասելու են տհաճ անակնկալներ, որոնց մասին նրա մտքով նույնիսկ չի անցնում. Վարդան Ոսկանյան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Իսլամական համագործակցության կազմակ...
Ծառուկյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին. Էդ գումարները բանկիրները չեն փակելու, իշխանությունն է փակելու
Ես այստեղ եմ ձեզ ասելու այսօրվա վիճակը, երկրի վիճակը, տնտեսության վիճակը, մեր ժողովրդի վիճակը, կարգավիճակը: Այս մասին, ա...