Քիչ անց երկար ժամանակով կդադարեցվի նշված հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. հունիսի 15-ին ժամը 12.00-ից մինչև հունիսի 16-ը ժամը 12.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Երևան՝
Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,
Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,
Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան 1, 4/2, 17 համարներ, Նար-Դոսի 1-40 համարներ, Քրիստափորի 1-15 համարներ, Ծխախոտագործների 1-65 համարներ, Խորենացու 28-231 համարներ և 3-րդ փակուղի, Տիգրան Մեծի 12-80 համարներ և նրբանցք, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքեր,
Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտա, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցներ ու նրբանցքներ, Արին-Բերդի փողոցի 3-րդ եւ 5-րդ նրբանցքներ, Չեխովի 1-21 համարներ, Բագրատունյաց 41-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ և Նոր Խարբերդի՝ այգեգործական թաղամասեր,
Իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:
Արարատի մարզ՝
Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նմանատիպ հոդվածներ
«Վեոլիա Ջուր»-ը զգուշացնում է՝ որոշ հասցեներում ջուր չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից պոմպակայանի հոսանքազրկմամբ պայմանավորված, ս.թ. հունիսի 14-ին ժամը 10:00-18:00 կ...
«Գազպրոմ Արմենիան» զգուշացնում է՝ գազանջատումներ են սպասվում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատ...
Գազանջատումներ կլինեն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 17-ին ժամը 09:00-ից մինչև...
Մեղրիի զորամասի սպաները ազատման դիմումներ են գրում. Irakanum
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կասեցվել են Մեղրիի և Մեհրաբներ զորամասերի հրամանատարների ծառայողական պարտականությունների կ...