Մեղրիի զորամասի սպաները ազատման դիմումներ են գրում. Irakanum
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կասեցվել են Մեղրիի և Մեհրաբներ զորամասերի հրամանատարների ծառայողական պարտականությունների կատարումը։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ նրանց նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Մեղրիի քաղաքապետը ԶԼՄ-ներից մեկի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ հրամանատարներին նախարարություն են կանչել, խնդիր են դրել Նիկոլ Փաշինյանի օգտին ձայն ապահովել, իսկ երբ ստացել են մերժում, նման որոշում են կայացրել։
Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ Մեղրիի զորամասի հրամանատար Արգամ Գևորգյանի ծառայողական պարտականությունները կասեցնելու որոշումն առաջացրել է զորամասի հրամատարական կազմի դժգոհությունը։ Սպաների մեծ մասը մեր տեղեկություններով Պաշտպանության նախարարություն ազատման դիմում է ներկայացրել։ Մի քանիսին էլ զեկուցագիր են գրել, առաջարկելով իրենց տեղափոխել այլ զորամասեր։
Նրանք հայտարարել են, որ Արգամ Գևորգյանի հեռացումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, հատկապես այն պարագայում, երբ թշնամին գտնվում է Հայաստանի տարածքում և յուրաքանչյուր վարկյան կարող է սադրիչ գործողություններ իրականացնել։
Auroranews-ը տեղեկությունը փորձում է ճշտել Պաշտպանության նախարարությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն վերականգնում է Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը
Ռուսաստանը վերականգնում է մի շարք երկրների հետ ավիահաղորդակցությունը։ ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է այդ երկրների ցուցակը, որոնց...
«Գազպրոմ Արմենիան» զգուշացնում է՝ գազանջատումներ են սպասվում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 10-ին ժամը 11:00-ից մինչև...
Մի՛ օգտագործեք կասկածելի ջուր․ Աղիքային վարակիչ հիվանդությունները շոգին ակտիվանում են
Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավե...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու ն...