Քաղավիացիայի կոմիտեում ավարտվել է Իրանում վայրէջք կատարած «Բոինգի» միջադեպի քննությունը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ ավարտվել է 2021 թվականի փետրվարի 19-ին և 20-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ:
«Հիմք ընդունելով արձանագրված թերությունները, ինչպես նաև այն փաստը, որ ««Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերությունը ներկա պահին չունի շահագործման ենթակա որևէ պիտանի օդանավ, որոշում է կայացվել կասեցնել թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշված դեպքի հետ կապված քննությունը շարունակվում է:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մասնագիտական քննության արդյունքները կներկայացնի ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:
Հիշեցնենք, որ խոսքը գնում է 2021 թվականի փետրվարի 20-ին «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ՍՊ ընկերության Boeing B737-300 տիպի օդանավի՝ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք կատարելու կապակցությամբ, որը 2021 թվականի ապրիլի 23-ից գտնվում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում»,- ասված է հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում է հայտնվել Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկանդալային զրույցի գաղտնալսումը
«Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»...
Ռուսական կողմին ասվել է, որ նման քարտեզ չկա․ Մուրադովը բոլորին էր պատրաստվում բերել. Բորիս Ավագյան. «Հրապարակ»
Հայկական կողմից ռուսական կողմին ասել են, որ ականապատ տարածքների ոչ մի քարտեզ էլ գոյություն չունի։ Այս մասին «Հրապարակի»...
Մեր 15 գերիներին Երևան բերելուց առաջ Ադրբեջանում ասել են, որ հագնվեք, ձեզ տանում ենք մորթելու. պատգամավոր
Ադրբեջանի գերությունից վերադարձած 15 տղաներն ասում են, որ վերջին մի քանի ամիսներին իրենց հագցնում էին, ասում էին, որ տան...
Այսօր կատարվեց թուրքերի 300-ամյա երազանքը. Թուրքիայի առաջնորդը ոտք դրեց Շուշի բերդաքաղաքում. Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ավելի քան 300 տարի Օսմանյան կայսրության ղեկավարները, իսկ...