«Իրեն մերժել են, բայց կուսակցությանը հո չեն զրկել մասնակցելու ընտրություններին». Տիգրան Արզաքանցյանի խոսնակ
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը շարունակելու է իր ընտրարշավը և իր պայքարը խորհրդարան մտնելու համար։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Տիգրան Արզաքանցյանի խոսնակ Տիգրան Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ԿԸՀ կողմից Հայաստանի Դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարանում։ Այսօր Դատարանը մերժել է Արզաքանցյանի հայտը և ԿԸՀ որոշումը թողել ուժի մեջ։
«Պարոն Արզաքանցյանը լինելու է իր համակիրների կողքին մինչև վերջ և հաղթանակի դեպքում պարոն Արզաքանցյանը կներկայացվի որպես երկրի վարչապետ»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, նա նշեց․«Իրեն մերժել են, բայց կուսակցությանը հո չեն զրկել մասնակցելու ընտրություններին»։
Խոսնակը նաև նշեց, որ Տիգրան Արզաքանցյանը նույն կերպ շարունակելու է պայքարը, սակայն հարցին, թե պաստառներից հանվելու են նրա նկարները, նա ասաց, որ այդ մասին դեռ չի կարող ասել։
Ամեն դեպքում նա նշեց, որ դատարանի որոշումն արդարացի չեն համարում։ «Մենք գտնում ենք, որ դա ոչ լեգիտիմ որոշում է, քանի որ պարոն Արզաքանցյանին կարող էին հենց սկզբից դրա մասին տեղեկացնել, այլ ոչ թե որոշ ժամանակ անց։ Մեր կարծիքով դա փորձ է այն մարդուն, որը բավականին մեծ հեղինակություն և ռեյտինգ հավաքեց այս ընթացքում, հեռացնել քաղաքական պայքարից»,––ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը կրկին գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է արել «Տելեգրամի» իր ալիքում, գրառմանը կից նաև հրապարակել գաղտ...
«Ունենալու ենք 2 թունել՝ երբևէ ՀՀ-ում նախադեպը չունեցող երկարությամբ». Պապիկյան
«Հաջորդ ամիս կհայտարարվի մրցույթ Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար»,- այս մասին Կապանում «Քաղաքացիական պայ...
Հատուկ վարժանքն այս տարի կանցկացվի Հայաստանում. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն այսօր լրագրողներին հայտնել է, որ «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքն այս տարի կան...
Ի՞ նչ կլինի Ռուսաստանում ` նախագահի փոխվելուց հետո. Պուտինը հայտարարել է
Ռուսաստանում մեկ ժամվա ընթացքում ոչինչ չի փլուզվի, երբ երկրում փոխվի նախագահը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնոր...