Իրանի ու Ադրբեջանի միջև հուշագիր է ստորագրվել
Հունիսի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետության Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին տեղեկացրել է, որ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ երկու երկրների միջև Երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, հայտնում է իրանական Irna լրատվական գործակալությունը:
Էսլամին հաստատել է, որ հուշագիրը նախատեսում է հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք միջանցքների առավել արդյունավետ շահագործում: Նա նաև ասել է, որ Իրանը փորձում է ավարտին հասցնել Ռաշտ-Աստարա մայրուղու ընդլայնումը Բաքվի ուղղությամբ, որը կրճատելու է ճանապարհի տևողությունը՝ այն 6-ից հասցնելով 2 ժամի։
Ադրբեջան կատարած մեկօրյա այցի ընթացքում պաշտոնյան այցելել է Աստարայի և Նախիջևանի երկաթուղիներ ու մայրուղիներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներով`Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում։
Նմանատիպ հոդվածներ
Հատուկ վարժանքն այս տարի կանցկացվի Հայաստանում. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն այսօր լրագրողներին հայտնել է, որ «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքն այս տարի կան...
Քիչ առաջ Գեղարքունիքում հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հրապարակեց խոստացված ձայնագրությունը. Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է` Հասարակությունը սպասում է այսօր խոստացած բացահայտումներին: Անցավ Ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, Ալիևին պաշտոնապես ասում եմ. Նիկոլ Փաշինյան
Համաձայն եմ, Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիներ դիմաց: Այս մասին այսօր ապարանցիների հետ հանդիպ...
Փաշինյանը Գյումրիում է, դիպուկահարները՝ Գյումրու քաղաքապետարանի տանիքին. 168.am
Վարչապետի պաշտոնակատար, «ՔՊ»-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է անցկացնում Շիրակի մարզում։ Նա այս պահին Գ...