Կովսականը (Զանգելան) կդառնա Ադրբեջանի, Իսրայելի և Իտալիայի համագործակցության կենտրոն․ Ջորջ Դիկ

Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը այցելել է Արցախ՝ Կովսական (Զանգելան) և հայտարարել, որ այն կդառնա Ադրբեջանի, Իսրայելի և Իտալիայի համագործակցության կենտրոն: Դեսպանն ասել է, որ Կովսականում, որտեղ Ադրբեջանը խելացի քաղաք է ստեղծում, իսրայելական ընկերության կաթնամթերքի ֆերմա է կառուցվելու: Ապրանքը հետո կտեղափոխվի մոտակա իտալական գործարան, որտեղ կաթնամթերք կարտադրվի: Ակնհայտ է, որ կաթը վերջին բանն է, որով Իսրայելը շահագրգռված է Իրանի սահմանին: Տարիներ շարունակ Թել Ավիվը Ադրբեջանին կաթի արտադրության համար չէր զինում, որպեսզի կարողանա վերահսկողություն հաստատել Իրանի հետ Արցախի ամբողջ սահմանի վրա: Խելացի քաղաքը լավ հնարավորություն է Իսրայելի համար մեծացնել իր ներկայությունը Իրանի սահմանին, ինչը ուղղակի սպառնալիք է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության համար: