ՄԱԿ-ում երկու երկիր զրկվել են քվեարկելու իրավունքից` բյուջեում վճարումներ չկատարելու պատճառով

Իրանին և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությանը զրկել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից`կազմակերպության բյուջե երկու տարի կանոնավոր վճարումներ չկատարելու համար: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Բացի Իրանից և ԿԱՀ-ից, նույն օրենքը կկիրառվի նաև Կոմորյան կղզիների, Սոմալիի և Սան Տոմե ու Պրինսիպիի նկատմամբ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, սակայն, նշել է, որ վերջին երեք պետությունները կպահպանեն Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքը մինչև 75-րդ նստաշրջանի ավարտը: 

ՄԱԿ-ի կանոնավոր բյուջե վճարումները չափը հաստատվում է՝ ելնելով 10 տարվա ընթացքում տվյալ երկրի միջին ՀՆԱ-ից`հաշվի առնելով բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը և երկրի արտաքին պարտքը: Գլխավոր ասամբլեան կարող է թույլ տալ ՄԱԿ-ի անդամ պետությանը մասնակցել քվեարկությանը, «եթե ընդունի, որ վճարման հետաձգումը տեղի է ունեցել իր կամքից անկախ հանգամանքների պատճառով»: Պարտքը վերացրած երկիրն ավտոմատ վերականգնում է ընտրելու իրավունքը: Իրանի պարտքը կազմակերպության բյուջե կազմում է 16.251.298 դոլար, իսկ ՀԱԿ-ինը՝ 29.395 դոլար:

Պատահարներ