
Դուք տգետ եք, որովհետև այդ պարկերի մեջ ձեր երեխան չի, ձեր հարազատը չի, դա ձեր ցավը չի․ լրագրող Լիլիթ Աղաջանյան

Արդեն քանի տեղ` մասնավորապես տարբեր լրատվականների, կայքերի կամ ֆեյսբուքյան նյութերի տակ գրված է, թե ինչ կարիք կա նման տեսանյութեր տարածել։ Նման բան գրողներ դուք տգետ եք, որովհետև այդ պարկերի մեջ ձեր երեխան չի, ձեր հարազատը չի, դա ձեր ցավը չի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Լիլիթ Աղաջանյանը՝ անդրադանալով Աբովյանի տուբերկուլյոզի դիսպանսերի դիահերձարանում պահովող մեր զինվորների դիակների վերաբերյալ հանրային քննարկումներին և տարածվող տեսանյութին։
«Ու եթե ձերը չի, ուրեմն ասելու կարիք էլ չկա հա՞։ Դե մինչ գրելը հիմա մի պահ ձեր ուղիղ գիծ ուղեղը միացրեք ու մտածեք, որ ձեր երեխայի հետ են էդպես վարվել, ձեր քթից էն կողմ տեսեք, որ ցավի մեջ մղկտացող ծնող կա, որը ձեզնից ոչ մի բանով պակաս չի, որը հաստատ ձեզնից լավ ա երեխա պահել, որ ձեր մեքենաների մեջ երաժշտությունը քոքած բակ եք մտնում, էդ բակում զոհված ու հաշմանդամ երեխա կա ու մինչև գրելը՝ ինչը տարածել ինչը չէ, ձեզ միշտ դրեք տվյալ մարդու տեղը։ Հերիք ա խմբագրեք բոլորի աշխատանքը ու կյանքը»,-գրել է նա։