Ռուսաստանը չի հանդուրժի. Զախարովայի կոշտ հայտարարությունը ՀՀ-ի ղեկավարության մասին
Ռուսաստանը չի հանդուրժի Հայաստանի իշխանությունների միակողմանի շահ ստանալու դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միության նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ճեպազրույցի ժամանակ նա նշել է, որ Հայաստանի իշխանություններն արդեն փորձել են քաղաքացիներին համոզել, որ երկիրը կարող է ստանալ եվրասիական ինտեգրումից բխող բոլոր օգուտները և միաժամանակ պատրաստվել ԵՄ-ին անդամակցելուն։
«Հանրապետության ղեկավարությունը փորձում է իր քաղաքացիներին համոզել, որ իբր դեռևս անհրաժեշտ չէ որևէ ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, այժմ արդեն հարցն այդպես է դրվում։ Կարելի է, իբր, ստանալ եվրասիական ինտեգրման բոլոր առավելությունները և զուգահեռաբար պատրաստվել մեկ այլ տնտեսական բլոկի անդամակցության հայտ ներկայացնելուն։ Ո՛չ, չի կարելի։ Մենք մտադիր չենք հանդուրժել նման միակողմանի շահ ստանալու դիրքորոշումը ԵԱՏՄ միավորման նկատմամբ»,- ընդգծել է դիվանագետը։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։«Եվ...
Փաշինյանի հայտարարությունը` ԱԺ-ից
Հունիսի 7–ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա խորհրդարանական մեծամասնությո...