Սերժ Սարգսյանի եղբորորդու դատավճիռը կբողոքարկվի

Սերժ Սարգսյանի եղբորորդու Հայկ Սարգսյանի գործով դատավճիռը կբողոքարկվի Վերաքննիչ քրեական դատարան:

 

Այս մասին դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այսօր կայացրած դատավճռով Հայկ Սարգսյանին վերագրվող սպանության փորձը վերաորակվեց անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել: Մեղսագրվող մյուս հոդվածով էլ նա արդարացվեց:

 

«Պետք է արձանագրենք, որ մենք համաձայն չենք այս դատական ակտի հետ, որովհետեւ գտնում ենք, որ իմ պաշտպանյալը բոլոր հոդվածներով էր ենթակա արդարացման»,-հավելեց Սարգսյանը:

 

Նշենք, որ քիչ առաջ դատարանը Հայկ Սարգսյանն արդարացվեց ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածով, իսկ սպանության փորձի մեղադրանքը, որը վերաորակվել է անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով, կիրառվեց վաղեմության ժամկետ։ Ըստ էության, դատարանը մեկ հոդվածով արդարացրեց Հայկ Սարգսյանին, մյուսով՝ մեղավոր ճանաչեց։

 

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար: