
Միհրան Պողոսյանի կողմից կեղծ տեղեկանք ներկայացնելու հետ կապված նյութեր են նախապատրաստվում. փոխոստիկանապետ

ԴԱՀԿ նախկին ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ընդգրկված Միհրան Պողոսյանի կողմից կեղծ տեղեկանք ներկայացնելու հետ կապված նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
«Տվյալ անձը որոշակի ժամանակահատված սովորել է Ռուսաստանի Դաշնության բուհերից մեկում, ինչը, ըստ օրենսդրության՝ հնարավորություն է ընդձեռում այդ ժամանակահատվածը դիտարկել որպես ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածին հավասարեցված։ Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչն է կեղծված, որովհետեւ երբ մենք հարցում էինք կատարել համապատասխան բուհ, ստացել ենք տեղեկատվություն, որ երկրորդ տեղեկանքն ուղղակի չի տրամադրվել։ ներկայացնել տեղեկանք, որից կերեւա, որ այդ 22 օր ուշացումը չկա։ Նյութեր են նախապատրաստվում՝ փաստաթղթերի կեղծման առերեւույթ հիմնավորմամբ»,- նշեց նա։
Լրագրողի դիտարկմանը, որ Պողոսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում է ընդգրկված, եթե այդ տեղեկանքը կեղծ է, ինչպե՞ս է ԿԸՀ-ն գրանցել նրան, Ֆիդանյանն ասաց. «Առաջին տեղեկանքը, որը ներկայացվել էր, ըստ այդ բուհի՝ դա օրինական տրված տեղեկանք է եղել, եւ դատարանը պարտավորեցրել էր Անձնագրային եւ վիզաների վարչությանը՝ տրամադրելու տեղեկանքը»։