Ֆրանսիայում Նիկոլ Փաշինյանի պատվիրակության հանդիպումները մեկնարկում են․ օրակարգը հայտնի է

Մեկնարկում են Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային հանդիպումները։

Նշենք, որ Ֆրանսիա այցի օրակարգում հայ ֆրանսիական երկկողմ քաղաքական, տնտեսական հարցերն են, Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորմանն ուղղված հարցեր։

Հանդիպումները կմեկնարկեն Ազգային ժողովում, կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի ԱԺ խոսնակ Ռիշար Ֆերանը։

Հաջորդ կանգառը Ելիսեյան պալատն է։ Կեսօրին կկայանա Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, որից հետո կտրվի աշխատանքային ճաշ նախագահ Մակրոնի անունից։

Նիկոլ Փաշինյանի հանդիպումների շարքը կշարունակվի Սենատում, նախագահ Ժերար Լարշեի հետ։ Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը գրառում կկատարի Սենատի Ոսկե գրքում։

Ֆրանսիական հանդիպումների օրակարգը կեզրափակվի Ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։