«Բաքվի բռնապետը հասել է տասնամյակների իր երազանքին». Կարեն Հովհաննիսյան
Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ուզենք, թե չուզենք այսօրվա իրականությունն այն է, որ Բաքվի բռնապետը ուղիղ ազդեցություն ունի մեր ներքին քաղաքական կյանքի վրա և դա մենք ենք թույլ տվել։
Ցավալի է, որ այստեղ ևս Բաքվի բռնապետը հասել է տասնամյակների իր երազանքին , նա ամենաֆանտաստիկ երազում անգամ չէր կարող պատկերացնել, որ կարող է ուղիղ ազդեցություն ունենալ մեր ներքին քաղաքական կյանքի վրա։
Բաքվի բռնապետի բառերը նաև ցիտում են մեզ մոտ իրենց քաղաքական գործիչներ համարողները, ցիտում են այն մասը, որը վերաբերվում է իրենց քաղաքական հակառակորդներին։
Ինչպե՞ս չեզոքացնել այս վտանգը, միայն մի ձև կա, պարզապես վերադարձնել մեր պաշտոնական հաղորդագրությունների նկատմամբ անվերապահ հավատը, որը հիմնահատակ խարխլված է։
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը գրել է, թե ինչի համար են պետք հայ ռազմագերիները Ադրբեջանին
«Հայ զինվորականների գերեվարումն Ադրբեջանին պետք էր ապագա առևտրի համար»․ Ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշ...
Էրդողանը կայցելի Բաքու, հետո Շուշի
Էրդողանը Բաքու կայցելի հունիսի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը: Դրանից հետո` հունիսի 16-ին նախատեսվու...
Հատուկ վարժանքն այս տարի կանցկացվի Հայաստանում. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն այսօր լրագրողներին հայտնել է, որ «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքն այս տարի կան...
«Հայ զինվորի մահը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմի հետ, կրակ չի բացվել». Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։Sputnik AZ-ի տեղեկությ...