Մենք անհապաղ կոչնչացնենք թշնամուն. նրանք գիտեն և տեսնում են մեր ուժը. Ալիևի հերթական սպառնալիքը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական բանակի «սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին չպետք է անպատասխան մնար»: Minval.az-ի փոխանցմամբ՝ նման ելույթով Ալիևը հանդես է եկել Աղդամ (Ակնա) հասրակության հետ հանդիպման ժամանակ:
«Ցավալիորեն հայկական կողմը չի հրաժարվում իր սադրիչ գործողություններից: Եթե մենք նվազագույն սպառնալիք տեսնենք մեր ժողովրդի և պետականության անվտանգությանը, մենք անհապաղ կոչնչացնենք թշնամուն: Նրանք գիտեն և տեսնում են մեր ուժը»,- ասել է Ալիևը:
«Ոչ ոք չի կարող ճնշում գործադրել մեզ վրա, ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա։ Հիմա որոշ հայամետ երկրներ ու շրջանակներ ինչ-որ հայտարարություններ են անում։ Թող անեն, դա իրենց գործն է։ Եվրախորհրդարանը հերթական անգամ կեղծ փաստերի վրա հիմնված բանաձև է ընդունել։ Ես ուշադրություն չեմ դարձնում դրա վրա, եւ ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս: Այս ամենը մանրուքներ են Կարեւորն այն է, որ մենք այսօր այստեղ ենք, մենք կանգնած ենք այստեղ եւ հավերժ կապրենք այստեղ: Քառասունչորս օր պատերազմի եւ հետպատերազմյան ժամանակաշրջանը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե ով ով է, եւ ով ինչ է կարող: Մենք մեզ համար հստակեցրել ենք շատ հարցեր, հատկապես միջազգային մակարդակով, եւ դա կօգնի մեզ ապագայում Ճիշտ որոշումներ կայացնել», - հավելել Է Ալիեւը:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինն առաջարկել է Ալեքսանդր Լուկաշենկոյին լողալ ծովում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին լողալ ծովում․ վերջինս սիրով հա...
ԵԱՀԿ գործող նախագահը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադ...
Զելենսկին հեռախոսազրույց կունենա Բայդենի հետ մինչև Պուտինի հետ նրա հանդիպումը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Ժնևում Ռուսաստանի ն...
Մինսկից Բաքու է թռչում An-12BP ռազմատրանսպորտային ինքնաթիռը
Մինսկից Բաքու է թռչում An-12BP ռազմատրանսպորտային ինքնաթիռը: Այս մասին հայտնում է flightradar24.com-ը: