Հասարակություն
ԱՄՆ կոնգրեսականի կոշտ ելույթը՝ Ադրբեջանի կողմից 6 զինծառայողներին գերեվարելու մասին
Միացյալ Նահանգները պետք է սառեցնի բոլոր տեսակի ռազմական օգնությունն Ադրբեջանին: Այս մասին թվիթերյանի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը:
«Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի տարածքի վրա և վեց հայ զինվորների գերեվարումը նողկալի է: Ալիևը ցույց տվեց, որ հետաքրքրված չէ խաղաղության ու դիվանագիտության մեջ, այլ միայն բռնություն է գործադրում»,- հայտարարել է Սփիերը:
Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները մայիսի 12-ին ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Մինչ օրս Հայաստանի տարածքը լքելու հորդորները ադրբեջանական կողմից անպատասխան են մնացել: Մայիսի 27-ին ադրբեջանցիները ՀՀ տարածքից 6 հայ զինվորների են գերեվարել:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
«Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում արձանագրվել է ընդամենը 7 դեպք
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձել է կտրել գլուխը. հակամիգրանտական բողոքի ակցիաներ Հյուսիսային Իռլանդիայում
Հայտնի է քանի մարդ ՀՀ քաղաքացիություն չի ստացել
Յուրօրինակ ընտրություն` Վարդենիսի ընտրատեղամասերից մեկում
1.0